ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

ՈՒ­րիշ էլ որ­տե՞ղ, ե­թե ոչ Լոն­դո­նում

ՈՒ­րիշ էլ որ­տե՞ղ, ե­թե ոչ Լոն­դո­նում
22.11.2019 | 02:15

Օ­րեր ա­ռաջ գլ­խա­վոր մարզ­չի պաշ­տո­նից ար­գեն­տի­նա­ցի մաս­նա­գետ Մաու­րի­սիո Պո­չե­տի­նո­յին հե­ռաց­րած անգ­լիա­կան «Տո­տեն­հե­մը» եր­կար ժա­մա­նակ չմ­նաց ա­ռանց գլ­խա­վո­րի։ Թիմն այ­սու­հետ կղե­կա­վա­րի «Ման­չեստր Յու­նայ­թե­դից» մոտ մեկ տա­րի ա­ռաջ հե­ռաց­ված Ժո­զե Մոու­րի­նիոն։ Անգ­լիա­կան ա­կում­բի պաշ­տո­նա­կան կայ­քի տե­ղե­կաց­մամբ` պոր­տու­գա­լա­ցու հետ կնք­վել է պայ­մա­նա­գիր, հա­մա­ձայն ո­րի նա թի­մը կգլ­խա­վո­րի մինչև 2022-23 թթ. մր­ցաշր­ջա­նի վեր­ջը։ Նշ­վում է, որ Բա­ցա­ռի­կը հա­մա­ձայ­նել է աշ­խա­տե­լու տա­րե­կան 17 մի­լիո­նով, այն դեպ­քում, երբ «Ման­չեստ­րում» աշ­խա­տում էր 20 մի­լիոն եվ­րո­յով։


Նո­րան­շա­նակ մար­զիչն ար­դեն հասց­րել է գո­վա­սան­քով ար­տա­հայտ­վել իր նոր սա­նե­րի մա­սին, ինչ­պես նաև չի մո­ռա­ցել թի­մի եր­կր­պա­գու­նե­րին. «Ու­րախ եմ հա­րուստ ա­վան­դույթ­նե­րով ու կր­քոտ եր­կր­պա­գու­նե­րով թիմ ղե­կա­վա­րե­լու հա­մար։ Թի­մի վար­պե­տու­թյունն ու ա­կա­դե­միա­կան մա­կար­դա­կը ինձ ո­գեշն­չում են։ Նման խա­ղա­ցող­նե­րի հետ աշ­խա­տե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը՝ ա­հա թե ինչն է ինձ գրա­վել»։
Այս­տեղ թերևս ա­վե­լորդ չհա­մա­րենք հի­շել ու հի­շեց­նել, որ երբ նրան ժա­մա­նա­կին հարց է տր­վել «Տո­տեն­հե­մում» աշ­խա­տե­լու հնա­րա­վո­րու­թյան մա­սին, Մոու­րի­նիոն կա­տե­գո­րիկ բա­ցա­ռել է նման տար­բե­րա­կը՝ մո­ռա­նա­լով, որ եր­բեք չի կա­րե­լի ա­սել եր­բեք։ Ինչևէ, ե­կեք սրան՝ ժա­մա­նա­կին նրա ա­սած եր­բե­քին, ա­ռանձ­նա­կի լր­ջու­թյամբ չվե­րա­բեր­վենք, մա­նա­վանդ որ կյան­քը, ինչ­պես տես­նում ենք, միան­գա­մայն այլ բան է հու­շում։
Անդ­րա­դառ­նա­լով ե­ղած փո­փո­խու­թյուն­նե­րին՝ «Տո­տեն­հե­մի» նա­խա­գահ Դե­նիել Լևին Ժո­զե Մոու­րի­նիո­յին ան­վա­նել է ֆուտ­բո­լի ա­մե­նա­հա­ջո­ղակ մար­զիչ­նե­րից մե­կը. «Ժո­զեն հա­րուստ փորձ ու­նի, նա գի­տի թի­մե­րին ո­գեշն­չել, դրանց հա­վե­լած՝ գե­րա­զանց տակ­տիկ է։ Նա իր մար­զած յու­րա­քան­չյուր թի­մի հետ պարգև է նվա­ճել։ Մենք հա­վա­տում ենք, որ նա է­ներ­գիա ու հա­վատ կբե­րի մեր հան­դեր­ձա­րան»։


Նա­խա­գա­հը հայ­տա­րա­րել է, որ ա­կում­բը մեծ չկա­մու­թամբ է հան­գել այս վճ­ռի ըն­դուն­մա­նը, սա­կայն դա տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի կող­մից չի ե­ղել թեթև կամ փութ­կոտ ո­րո­շում, և որ ա­մեն ին­չում մե­ղա­վո­րը ան­ցած մր­ցաշր­ջա­նի վեր­ջի ու նո­րի սկզ­բի ար­դյունք­ներն են։
Թի­մի նախ­կին գլ­խա­վո­րի աղմ­կոտ հե­ռա­ցու­մը ե­ղել է նա­խօ­րեին։ Այն, ին­չին մինչև վեր­ջին պա­հը չէին հա­վա­տում թի­մի ֆա­նատ­նե­րը, ի վեր­ջո ե­ղավ. 2014-ի մա­յի­սից անգ­լիա­կան ա­կում­բը գլ­խա­վո­րած ար­գեն­տի­նա­ցու հետ պայ­մա­նա­գի­րը խզ­վեց ու դա չնա­յած նրան, որ դեռևս հու­նի­սի մե­կին թի­մը Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի եզ­րա­փակ­չում գլուխ էր տա­լիս «Լի­վեր­պու­լի» հետ (հի­շեց­նենք, որ այդ եզ­րա­փակ­չում մեր­սի­սայդ­ցի­նե­րը հաղ­թել են 2։0 հաշ­վով)։


Անգ­լիա­կան մա­մու­լի տվյալ­նե­րով` Մուո­րի­նիո­յին հրա­վի­րե­լը ժա­մա­նա­կի խն­դիր էր, սա­կայն ան­ձամբ Լևին էր պն­դում, որ հե­տաձգ­վի Պո­չե­տի­նո­յի հե­ռա­ցու­մը։ Այս­տեղ պա­կաս դեր չէր պատ­կա­նում 12,5 մի­լիոն եվ­րո­յի չա­փով ար­գեն­տի­նա­ցուն վճա­րե­լի­քին, սա­կայն ի գո­հու­թյուն կա­ռա­վա­րո­ղի, «Տո­տեն­հե­մից» հե­ռա­նա­լու վճիռն ըն­դու­նեց Պո­չե­տի­նոն, ու կող­մե­րը բա­ժան­վե­ցին փոխ­հա­մա­ձայ­նու­թյան ե­կած։
Վե­րա­դառ­նա­լով Մոու­րի­նիո­յին՝ հի­շեց­նենք, որ վեր­ջին մեկ տա­րում պոր­տու­գա­լա­ցին մնա­ցել էր ա­ռանց աշ­խա­տան­քի։ «Ման­չեստր Յու­նայ­թե­դից» հե­ռաց­վե­լուց հե­տո Անգ­լիա­յի («Չել­սի»), Ի­տա­լիա­յի («Ին­տեր»), Իս­պա­նիա­յի («Ռեալ») չեմ­պիո­նա­կան թի­մե­րի, ինչ­պես նաև Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի կրկ­նա­կի ու Եվ­րո­պա­յի լի­գա­յի հաղ­թող մար­զի­չը հար­կե­րի հետ կապ­ված ներ­քաշ­վել էր աղմ­կոտ պատ­մու­թյան մեջ ու կա­լա­նա­վո­րու­մից պր­ծավ շնոր­հիվ Իս­պա­նիա­յի հար­կա­յին մար­մին­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան։


Հե­տաքր­քիր է, որ գրանդ ա­կումբ­նե­րի հետ աշ­խա­տե­լուն վարժ­ված պոր­տու­գա­լա­ցին մեր­ժել է «Պա­րի Սեն Ժեր­մե­նի» ու «Բա­վա­րիա­յի» հետ աշ­խա­տե­լու ա­ռա­ջարկ­նե­րը՝ նա­խընտ­րե­լով ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի մատն­ված «Տո­տեն­հե­մը»։
Թերևս այս ընտ­րու­թյան մեջ շատ լուրջ մար­տահ­րա­վեր կա թաքն­ված։
Ի­րեն ու աշ­խար­հին Ժո­զե Մոու­րի­նի­ոն ու­րիշ էլ որ­տե՞ղ, ե­թե ոչ Լոն­դո­նում էր ա­պա­ցու­ցե­լու, որ դեռ շատ վաղ է ի­րեն հաշ­վարկ­նե­րից դուրս գցե­լը։
Հա­վե­լենք միայն, որ 12 տու­րից հե­տո «Տո­տեն­հե­մը» գտն­վում է պրե­միեր լի­գա­յի 14-րդ հո­րի­զո­նա­կա­նում։ Ինչ վե­րա­բե­րում է Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում մր­ցե­լույթ­նե­րին, չորս խա­ղից հե­տո այն խմ­բա­յին երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է. հա­ջոր­դում է «Բա­վա­րիա­յին»։


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 5592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ